Մոսկվան արձագանքել է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության մասին Պենտագոնի հայտարարությանը

Moskvai ardzaganqy

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ամերիկացի ծովակալ Չարլզ Ռիչարդի հոդվածը, որում նա հնարավոր է համարում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային հակամարտությունը՝ գրում է РИА Новости-ն:

Պուշկովը Պենտագոնին կոչ է արել մտածել, թե ինչպես կանխել միջուկային բախումը, այլ ոչ թե ինչպես ԱՄՆ-ը «կարող է այն հրահրել՝ օգտագործելով սովորական զենք»:

Ըստ Դումայի պատգամավորի՝ Վաշինգտոնում դեռևս չեն հասկանում, թե ինչ է միջուկային պատերազմը:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել էր Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը: Ըստ ծովակալի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Պենտագոնը չի քննարկել միջուկային պետության հետ ուղղակի ռազմական բախման հավանականությունը: Այժմ, ինչպես ընդգծել է Ռիչարդը, իրավիճակը փոխվել է:

Ծովակալը նաև նշել է, որ Չինաստանի կամ Ռուսաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամը կարող է վերաճել միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության, եթե այդ երկրները զգան սովորական զենքի օգտագործմամբ հակամարտության ժամանակ իրենց պարտության վտանգը: 

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Ձեզ կհետաքրքրի...