Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է Արցախի հարցը
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:
Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է:
Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:
Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն:
Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը:
ermenihaber.am