Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի

Arcakhum nor bnakavayr

 Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի նախաձեռնությամբ Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Ծրագիրն իրականացնելու համար վերջինս բանակցել և գտել է անհրաժեշտ դոնորներ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ծրագիրը քննարկվել և հաստատվել է։ Այս մասին 24News-ին հայտնել է Բորիս Ավագյանը։

«Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարվել է նոր բնակավայրի համար հող հատկացնել։ Նախարար Հայկ Խանումյանի կողմից առաջարկվել է 10հա հողատարածք ՝ Նորագյուղի հարևանությամբ, որը համապատասխանում է նոր բնակավայր կառուցելու բոլոր չափանիշներին։ Այսպիսով, կներկայացվի գեոդեզիական պլան, որի հիման վրա կստեղծվի ճարտարապետական նախագիծ և նոր բնակավայրի մակետը», — ասել է նա։

Ձեզ կհետաքրքրի...