ԱՄՆ-ն պետք է կրկին ներգրավվի Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր Թվիթերումում գրառում է արել՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու ռազմագերիների հիմնահարցին:
«Մոտ 3 ամիս է՝ ինչ պայմանավորվածությունից հետո ակնթարթորեն ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման հետևանքով սկսված Արցախյան կործանարար պատերազմը: Ադրբեջանը դեռևս հրաժարվում է ազատ արձակել տասնյակ հայ զինվորական ու քաղաքացիական գերիների: Ադրբեջանը շարունակում է նաև վտանգել իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների համար:
ԱՄՆ-ն պետք է կրկին ներգրավվի Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն Արցախի ժողովրդի համար: Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է Ադամ Շիֆը