Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը․ նա ազատման դիմում է ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։