Կարևոր ուղերձ ունեմ Ռուսաստանի կառավարության համար. Իրանի խորհրդարանի նախագահ

Ugherdz

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է. «Մոսկվա կատարած այցի ընթացքում ռազմավարական հարցերի վերաբերյալ կարևոր ուղերձ եմ փոխանցելու Ռուսաստանի կառավարությանը»: Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Այցը տեղի է ունենում Ռուսաստանի Դումայի նախագահ պարոն Վոլոդինի հրավերով»: Այդ մասին հայտնել է Pars Today-ը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, նշելով, որ ԻԻՀ Գերագույն առաջնորդը միշտ կարևորել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, հավելել է. «Պաշտոնական հրավերով որպես խորհրդարանի նախագահ իմ առաջին արտասահմանյան ուղևորությունը դեպի Ռուսաստան վկայում է այդ մասին: Ուղևորության կարևորագույն կետերից մեկը ռազմավարական հարցերի վերաբերյալ կարևոր ուղերձն է, որ ես փոխանցելու եմ Ռուսաստանի կառավարությանը»:
Նա նշել է. «Այս ընդհանրությունները մեզ թույլ են տալիս տարածաշրջանում և աշխարհում առկա հնարավորություններից օգտվել ի շահ երկու երկրների բարգավաճման և համաշխարհային խաղաղության հաստատման»:
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...