Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամուրջ կկառուցվի

Sadakhlo Bagratashen

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է՝ տեղեկացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջը՝ հրապարակելով լուսանկար: 
Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղությամբ, իրարից 1 մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7 մ, յուրաքանչյուրինը՝ 11.85 մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Ներկայումս գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...