2020 թ. Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով. Հակոբ Արշակյան

Hakobyan

RA Minister of Transport, Communication and Information Technologies Hakob Arshakyan gives a press conference

 Քանի որ մեր ասուլիսը կազմակերպել ենք Պոլիտեխնիկի տարածքում, հատկանշական եմ համարում այս տարածքը ընտրելը, քանի որ հիմա Պոլիտեխնիկում հայտարարվել է ռեկտորի մրցույթ, և դեռ ժամանակ կա, որ մեր հայրենակիցները սփյուռքից և Հայաստանից կարողանան դիմել մրցույթին, և հաստատվի լավագույն թեկնածուի ընտրությունը խորհրդի կողմից: Հույս ունեմ, որ այն անհատները, գիտնականները, միջազգային կառավարման մասնագետները հատկապես բարձրագույն ուսումնական ոլորտում հնարավորություն կտեսնեն այստեղ՝ իրենց հայրենիքին ծառայություն մատուցելու տեսանկյունից: Այս խոսքով 2020 թ․ ամփոփիչ ասուլիսը բացեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Խոսելով բարձր տեխնոլոգիաների ոլորտից՝ նախարարն ասաց, որ «բավականիին հետաքրքիր թվեր և առաջընթաց ունենք այս ոլորտում»:

«Ինչպես գիտեք, նախորդ տարի նախարարությունը լիարժեքորեն իրագործել է իր պլանավորած և ռազմավարությամբ նախատեսված մի քանի ծրագրեր: Իհարկե, կորոնավիրուսը և պատերազմը որոշ առումներով այս ծրագրերի իրագործման խոչընդոտ են հանդիսացել, այնուամենայնիվ, թույլ տվեք ամփոփել թվերի տեսքով՝ 2020 թ. Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Այսպիսով, ընկերությունների շրջանառությունը աճել է 20,6 տոկոսով և կազմել է շուրջ 198 մլրդ դրամ: Այստեղ ներառված են բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները, և ներառված չեն կապի օպերատորները: 

Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 18747-ի:

Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել: Ունենք 1228 ակտիվ ընկերություն՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող, իսկ 2020 թ. 192 նոր ընկերություն ստացել է հավաստագրեր և կօգտվի հարկային արտոնություններից: Հայկական ծագում ունեցող ստարտափները 2020-ին շուրջ 50 մլն դոլարի ներդրում են ներգրավել հիմնականում արտասահմանից»,- տեղեկացրեց Արշակյանը:

Նախարարի խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի վճարած հարկերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը:

Ձեզ կհետաքրքրի...