Սիրիայում թուրքական օդուժը քրդաբնակ 6 գյուղ է ռմբակոծել

Rmbakocel e

Փետրվարի 8-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Սիրիայի Մանբիչ շրջանի քրդաբնակ 6 գյուղ: Այս մասին հաղորդում է Սիրիայում քրդական «Hawar News Agency» լրատվական գործակալությունը: 

Նշվում է, որ թուրքական օդուժի հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ի սահմաններում: 

Առավոտյան ժամերին թուրք ուժայինները հարձակում էին իրականացրել  նաև Մանբիչի Ալ Ջաթ գյուղի վրա: 

Մանբիչի ռազմական խորհրդի մամուլի  ծառայությունից հայտնել են, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակվել են Մանբիչի հյուսիսարևելյան Ալ Ջաթ գյուղի ռազմական նշանակության օբեկտների վրա, սակայն  հետ են շպրտվել:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...