2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են

500.000

2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։

📌 Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

📌 Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում (այստեղ՝ https://bit.ly/2ZfPEkR

Դիմումը լրացնելիս շահառուն պետք է մուտքագրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։

Գումարը կփոխանցվի շահառուի քարտային հաշվին։

✅ Դիմումի հաստատման կամ մերժման մասին Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային հաղորդագրություն կուղարկի դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ձեզ կհետաքրքրի...