Իրանը առաջիկա երկու շաբաթում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցելու նախապատրաստությունը

EATM

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության բանակցությունները սկսվել են, և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»: Այդ մասին տեղեկացնում է Pars Today-ը:
Մոսկվա այցից հետո Թեհրան վերադարձած Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստան կատարած իր այցի ձեռքբերումներին և այցի ընթացքում քննարկված տնտեսական հարցերին: Նա  ասել է. «Իրանը ԵԱՏՄ անդամ է, որը տարածաշրջանի երկրներին կապել է իրար հետ և ձևավորել ազատ առևտրի գոտի»:
Նա հավելել է. «Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Իրանի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 40 տոկոսով: Նախատեսվում է ստեղծել ֆինանսական-առևտրային և նյութատեխնիկական կենտրոններ՝ մաքասային ու պայմանագրային հարցերին հետևելու նպատակով»: 
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...