ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա
ԱՄՆ-ի 54 կոնգրեսական նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով մարդու իրավունքների հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
Սենատորներ Ռոն Վիդենը, Մարկո Ռուբիոն, Ջոն Թյունը, Չարլըզ Շյումերը, Ռիչարդ Դարբինը և Ռոջըր Ուիքերը նամակում անդրադարձել են Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմության և լրագրողների նկատմամբ կիրառվող քաղաքականությանը:
Նամակում անդրադարձ է կատարվում նաև ռուսական արտադրության S-400 զենիթահրթիային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության թեմային: Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի՝ Էրդողանի կառավարության ուղղված բոլոր զգուշացումներին, այնուամենայնիվ Թուրքիան Ռուսաստանից գնում է S-400 համակարգեր:
Ինչ վերաբերում է Էրդողանի արտաքին քաղաքականությանը, սենատորները հայտնում են, որ այն ավելի ռազմատենչ է դարձել: Նրանք որպես օրինակ բերել են Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ Թուրքիայի ռազմագործողությունները:
Նրանք նաև փաստել են, որ արցախյան պատերազմում Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնություն գործադրել հայերի դեմ:
ermenihaber.am