Կառավարությունը տարածք տրամադրեց «Արմենիա Վայն»-ին՝ 5000 աշխատատեղի ստեղծման ծրագիր իրականացնելու համար

Armenia wine

Կառավարությունն «Արմենիա Վայն» ընկերությանը Երևանում տարածք է տրամադրում՝ 5000 աշխատատեղ ստեղծելու ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ընկերությունն Իսակովի 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականներով կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ։

«Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող Երևանի Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքի և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել մարզադաշտից։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագծով նախատեսված է նաև, որ «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում նախնական կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք իրատեսական է 5000 աշխատատեղի ստեղծումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ընկերությունն արդեն մեկ տարում 500 աշխատատեղ հիմնել է:

 

Ձեզ կհետաքրքրի...