Ռուսները Սիրիայում իրենց ավիաբազայի վրա գրոհ են կասեցրել . Razm info

razmabaza

 Փետրվարի 9-ի երեկոյան ռուսական հակաօդային ուժերը հետ են մղել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի վրա Իդլիբի շրջանից զինված խմբավորումների հարձակումը։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Գրոհն իրականացվել է համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգերով:

Կենտրոնի փոխհրամանատար փոխադմիրալ Վյաչեսլավ Սիտնիկի խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան, ռուսական բազան շարունակում է իր գործունեությունը պլանային ռեժիմով։

«Հմեյմիմը» ավիաբազան Սիրիայում է 2015 թվականի սեպտեմբերից։ Ավելի ուշ՝ 2016-ի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի մասին օրինագիծը: Համաձայն պայմագրի՝ ՌԴ ԶՈւ ավիախումբը Սիրիայի տարածքում տեղեկայվում է սիրիական կողմի խնդրանքով:

Զինյալները պարբերաբար «Հմեյմիմ» ավիաբազայի վրա մասշտաբային և փոքր հարձակումներ են կազմակերպում։

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Մ4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ ուժերը մարտի 5-ին ձեռք բերված համաձայնության շրջանակներում պարեկային գործողություններ են իրականացնում։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...