Վաղարշակ Հարությունյանի եղբայրը ՊՆ նախարարի օգնական չի նշանակվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Vagharshak

 Օրեր առաջ լրատվականներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե, իբր, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքեցին այդ լուրը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Արթուր Հարությունյանը ՊՆ-ում որևէ պաշտոն չի զբաղեցնում։

Ձեզ կհետաքրքրի...