Սիրիայի ՀՕՊ ուժերը Դամասկոսի երկնքում խոցել են իսրայելական հրթիռները

Damaskosi hopy

Սիրիայի պետական ​​լրատվական SANA գործակալությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի արևմտյան արվարձաններում: Այնտեղ ուժեղ պայթյուններ են լսվել:

Ըստ գործակալության՝ հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից և Գալիլեայից:

Իսրայելցի զինվորականները, որոնք բազմիցս կրակել են Սիրիայի տարածքի ուղղությամբ, բացատրել են, որ հարձակումներով փորձում են կանխել ժամանակակից զենքը թշնամիների ձեռքն անցնելու հնարավորությունը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցն է և վերահսկվում է Թեհրանի կողմից:

Սիրիայի ղեկավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից բազմիցս պահանջել է ճնշում գործադրել Իսրայելի վրա` հանրապետության տարածքում հարձակումը դադարեցնելու համար, քանի որ նման գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը և հանգեցնում լարվածության աճին տարածաշրջանում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...