Երեքշաբթի օրը մեկնարկելու են Իրան-Ռուսաստան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները
Երեքշաբթի օրը մեկնարկելու են Իրան-Ռուսաստան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները
Հյուսիսային Հնդկական օվկիանոսում երեքշաբթի օրը մեկնարկելու է Իրան-Ռուսաստան 2021 ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը:
Այս զորավարժությունն անցկացվելու է Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Զորավարժություններին, բացի Իրանի բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումներից, ներգրավված կլինի նաև ՌԴ ռազմածովային ուժերի լողացող միջոցների ստորաբաժանումը, ներառյալ՝ Ստոկա նավակործանը, Կալա լոգիստիկական նավը և մեկ ուղղաթիռ:
«Իրան-Ռուսաստան ծովային անվտանգության գոտի 2021» համակցված զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը և Ռուսաստանի ու Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը:
Զոչավարժությունների մյուս նպատակներն են `միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, ծովահենության դեմ պայքարը և ծովային փրկարարության ոլորտում տեղեկատվության փոխանակումն ու գործառնական և մարտավարական փորձի փոխանակումը:
Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են տարբեր տակտիկական վարժություններ, ինչպիսիք են լողամիջոցը կրակից փրկելը, հարձակվող նավը բաց թողնելը, հատուկ նշանակետերի դեմ կրակ բացելը և այլ մարտավարական և գործնական վարժանքներ: