Սիրիացի գործարարը թուրքական բանակի և ահաբեկիչների համագործակցության ապացույցներ է ներկայացրել
Սիրիացի գործարար Ֆարես Շեհաբին, որը Twitter-ի իր միկրոբլոգում լուսաբանում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնք ապացուցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների և Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Инфотека24-ը:
«Սիրիայի հյուսիս-արևելքում այս ամբողջ խառնաշփոթը ջիհադական ահաբեկչությանը Էրդողանի աջակցության ուղիղ արդյունք է: Սիրիան հեղեղվել է ավելի քան 300 հազար ահաբեկիչով՝ թուլացնելով Սիրիայի սահմանների վերահսկողությունը և քրդական ուժերին ստիպելով պաշտպանվել»,- գրել է սիրիացի գործարարը:
Պարբերականը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Թուրքիան գրավել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները՝ քրդական ուժերի դեմ հակաահաբեկչական պայքարի պատրվակով` միաժամանակ ֆինանսավորելով ահաբեկիչներին և նրանց օգտագործելով խաղաղ բնակչության դեմ: