Ենթադրվում է, որ 106 զինծառայողների փոխանցված աճյունները Ջաբրայիլում և Ֆիզուլիում անհետ կորածներից են

AIN

 Ադրբեջանական կողմից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին փոխանցված  106 զինծառայողների աճյուններին նկատված հողից ենթադրվում է, որ նրանք հուղարկավորված են եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ադրբեջանական կողմից զոհվածների աճյունների փոխանցման ուղղությունից նաև  ենթադրվում է, որ զոհված զինծառայողները Ջաբրայիլի և Ֆիզուլու մարտական գործողությունների հատվածներում անհետ կորածներից են: Այդ ուղղությամբ անհետ կորածների վերաբերյալ ամենաշատ թվով դիմումներն են ստացվել ծնողների ու հարազատների կողմից»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով փետրվարի 17-ին ևս որոնումներ չեն իրականացվում:

Հրադադարից հետո որոնումների արդյունքում առայսօր հայտնաբերված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1485

Ձեզ կհետաքրքրի...