Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարա րական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

voronumner
 Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:
Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]

Ձեզ կհետաքրքրի...