Լատվիայի ԱԳ նախարարը Վլադիմիր Սոլովյովին իրենց երկրում հայտարարել է «անցանկալի անձ»

Solovyov

 Լատվիայի ԱԳ նախարարը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ «Ռոսիա 1» հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին իրենց երկրում հայտարարել է «անցանկալի անձ»` «պերսոնա նոն գրատա»: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Սոլովյովն, ի պատասխան, հայտնել է, որ փաստաբանների հետ կքննարկի այս որոշման պատճառով դատական հայց ներկայացնելու հարցը:

«Ես որոշում եմ կայացրել ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սոլովյովին Լատվիայի անցանկալի անձանց շարքում ներառելու մասին»,- գրել է նա:

Նա նաև նշել է, որ Լատվիայի համար անընդունելի է «նացիզմի հերոսականացումը»:

 

Ձեզ կհետաքրքրի...