«Հինգ կոպեկանոց» դատական հայց Էրդողանի դեմ

5 kopekanoc

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձյալ դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Քըլչդարօղլուի հասցեին։

Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովի ժամանակ Հյուսիային Իրաքի (իրաքյան Քուրդիստա) տարածքում  Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայողի ոչնչացման դեպքի առթիվ մեղադրել էր Էրդողանին՝ հայտարարելով, որ այդ 13 զոհի գկխավոր պատասխանատուն ու մեղավորը Էրդողանն է։

Թուրքիայի նախագահը իրեն ուղղված մեղադրանքին ի պատասխան ընդդիմադիր գործչին անվանել է «Աներես, անդաստիարակ հարիֆ»։

Քըլըչդարօղլուն իրեն վիրավորելու համար Էրդողանի դեմ 5 ղուրուշ (կոպեկ) խոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել և հայտարարել, որ մինչև վերջ պաշտպանելու է զոհվածների իրավունքների համար։   

Ձեզ կհետաքրքրի...