ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

Anynduneli

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը:

Դիմումատուն պնդում էր, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, մինչդեռ գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2008 թվականին:
Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:

Ձեզ կհետաքրքրի...