ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին
ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։
Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները:
Սակրավորներն ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։
Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակումություն են հայտնել համակարգել այդ գործունեությունը և ռիսկերի մասին առավել անվտանգ վարքագծի դասընթացներ անցակնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, ովքեր ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ԿՄԽԿ ներկայացուցիչներին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։