Որոշ գործարարներ ստիպել են աշխատակիցներին մասնակցել հանրահավաքին. ոստիկանության հորդորը
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ազատության հրապարակում կանգնած անձանց հետ փոխկապակցված որոշ գործարարներ ստիպել են իրենց ընկերությունների աշխատողներին մասնակցել այսօրվա հանրահավաքին:
Աշխատողները պատմել են, որ սեփականատերերը նույնիսկ պարգևավճար են խոստացել: Օրեր առաջ էլ ոստիկանությունն էր հաղորդագրություն տարածել, թե որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։
Իրավապահ կառույցը հիշեցրել էր՝ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է:
Քաղաքացիներին, որոնք բախվել են այդպիսի երևույթի, ոստիկանությունը հորդորել է զանգահարել 1-02: