ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է թեստավորում՝ քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման նպատակով

tapur ashxatanq
 ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է թեստավորում՝ քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման նպատակով:
Թեստավորմանը մասնակցելու իրավունք ունեն բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն և քննչական մարմնի ինքնավար պաշտոնի, դատավորի, հետաքննության մարմնի հետաքննչական ստորաբաժանման աշխատակցի, փաստաբանի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացիները:
?Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թ. փետրվարի 22-ից մինչև փետրվարի 26-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Թեստավորումը կանցկացվի 2021 թ. մարտի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցե` ք.Երևան, Կոմիտաս 35):

Ձեզ կհետաքրքրի...