Այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Paytyun

ԱՀՀանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:

ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911,101,112:

(լուսանկարը՝ Մարտակերտի շրջանից):

Ձեզ կհետաքրքրի...