Արման Սարգսյանի երկու խաղ խաղալու և համակարգերը տապալելու փորձերը
10 օր առաջ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին Վայոց Ձորի մարզում հյուրընկալել է Վայոց Ձորի ոստիկանության մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը (Գ.Ազիզյանը հանդիսանում է Ա.Սարգսյանի համակուրսեցին)։
Նրանք քննարկում են ունեցել ՀՀ ոստիկանապետ` Վահե Ղազարյանի անձի շուրջ.մասնավորապես զրույցը ոստիկանապետ Վահե Ղազարյանի Գևորգ Ազիզյանին մոտ մեկ ամիս առաջ համակարգից հեռացնելու ցանկության մասին է եղել, իսկ նման ցանկության պատճառ է հանդիսացել Գևորգ Ազիզյանի` տարբեր միջոցառումների ժամանակ արբեցած վիճակում Վահե Ղազարյանին բազմաթիվ անգամ փնովելը` ասելով.
— Ես դեռ 6-րդ վարչությունում աշխատած ժամանակ Վահե Ղազարյանին բռնել եմ։
Իսկ Արման Սարգսյանը պատասխանել է.
— Ես եմ որոշում, թե, ով ինչ պաշտոնի կմնա, ինչպես, որ մնացին իրենց պաշտոնում 7-րդ վարչության պետ Արթուր Ղարիբյանը ,իմ նախկին օգնական Ժորա Նիկողոսյանը , Կադրերի վարչության պետ Արշակ Արշակյանը և մնացածը։
Իդեպ ներկա 7-րդ վարչության պետ Արթուր Ղազարյանի և Գևորգ Ազիզյանի մականունը <<Ժիլետ>> է։ Հավանաբար լավ ծառայության պատվին…
Վայոց Ձորում N զորամասի հարակից տարածքում Արման Սարգսյանը հանդիպել է նաև <<Հայ հեղափոխական դաշնակցության >> ակտիվ անդամ Սարդոն Մարգարյանի հետ(Ս. Մարգարյանը հանդիսանում է Ա. Սարգսյանի մտերիմը)։ Սարդոն Մարգարյանը 2021թ-ի փետրվարի 20-ի հանրահավաքին մարդկանց հավաքագրելու ակտիվ նախաձեռնողներից է։
Մոտ օրերս կհայտնենք այլ մանրամասներ