Նիկոլին օր ու արև չեմ տալու, թող բոլորն իմանան, խոստանում եմ, քանի ես կամ, կամ մահ, կամ՝ ազատություն. Սաղաթելյան
Քիչ առաջ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին
Ոստիկանները հետապնդեցին նրան, եւ երբ բռնեցին, Սաղաթելյանը շարունակեց դիմադրել: Այդ ընթացքում նրա բերանի մոտ արյուն նկատվեց, եւ ոստիկանները հանգիստ թողեցին Սաղաթելյանին:
Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը հայտարարեց, որ սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին. «Հատ հատ պատասխան են տալու, սրանք թուրք են, հայ չեն, եթե այսքան մարդ էին, թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե հայի: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, թող բոլորն իմանան»: