Այսօր ժամը 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա համերգ

hamerg

 Ընդդիմությունն այսօր համերգ է նախաձեռնել Բաղրամյան պողոտայում։ Այն կմեկնարկի ժամը 23-ին՝ ԱԺ-ի դիմաց։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ»,- նշել են գեներալները՝ հավելելով, որ բանակը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Սպաների համբերության սահմանը հատել է, երբ անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման որոշում է կայացվել՝ հաշվի չառնելով ՀՀ պետական շահերը և հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»։

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...