Գլխավոր դատախազի խորհրդականը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները

Datakhuzutyun

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չեն համապատասխանում:

Դատախազությունը հրահանգ կատարող չէ, և չկա առհասարակ նման բան»:

Ձեզ կհետաքրքրի...