Քիչ առաջ Եղվարդի խճուղում մեքենա է ընկել փոսը

Posy

Եղվարդի խճուղում, «Արմենա Թի-Վի»-ի  մոտ այսօր առավոտյան մեքենա է ընկել փոսը: Ըստ այս պահին առկա տվյալների հնարավոր վիրավորների մասին տեղեկություն չկա: 

Լուսանկարում տեսանելի է, որ մեքենան բավական լուրջ վնասվել է: Auroranews-ը փորձել է հասկանալ, թե ով է պատասխանատու նման իրավիճակում: Քաղաքապետարանից հարցմանն ի պատասխան ասացել են, որ մեքենայի վարորդը պետք է գրավոր դիմում ներկայացնի իրենց, որից հետո համապատասխան ստորաբաժանումը դեպքի մասով առանձին  վարչական վարույթ կիրականացնի, որով կպարզվի միջադեպի փաստական հանգամանքները, և օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կկայացվի Երևանի քաղաքապետի որոշումը՝ փոխհատուցում տալու կամ չտալու մասով:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...