ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 4 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք ARMTIMES COM

Spaner

Լուսանկարում՝ ձախից Առաքել Մարտիկյան, կենտրոնում Պողոս Պողոսյան, աջից՝ Արթուր Չատյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ երեկվա տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել:

Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա:

Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:

Լուսանկարում՝ Անդրանիկ Մակարյանն է

Ձեզ կհետաքրքրի...