Նազելի Բաղդասարյանի արձագանքը ռազմագերիների մասին Ալիևի հայտարարությանը

Ardzaganq Alievin

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օտարերկրյա լրատվամիջոցների հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե «Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր գերիներին: Ադրբեջանում մնացածները դիվերսանտներ են: Հայաստանի և ցանկացած երկրի կողմից շահարկումներն անընդունելի են»: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Ալիևի հայտարարությանը:

«Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին, հեռու է իրականությունից և հիմնազուրկ։
Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։
Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:

Ձեզ կհետաքրքրի...