Բաքուն պատրաստ է Երևանի հետ հարաբերությունները կարգավորել և չի բացառվում խաղաղության պայմանագրի կնքումը.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ հարաբերությունները կարգավորել և չի բացառվում խաղաղության պայմանագրի կնքումը։
Ալիևը արտասահմանցի լրագրողներին տված ասուլիսում ասել է նաև. «Մենք բոլոր ռազմագերիներին ավելի շուտ վերադարձրել ենք Հայաստան: Նրանք, ովքեր այժմ մնում են, դիվերսանտներ են: Հայաստանի և այլ երկրների կողմից ցանկացած շահարկումներ անտեղի են»։