ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի. armtimes com

Jamanak

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին դեռ որևէ որոշում չի կայացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի: Օրենքով սահմանված եռօրյա ժամկետը վաղն է լրանում:

Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ Սարգսյանը ԳՇ պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը կա՛մ պետք է եռօրյա ժամկետում հաստատի, կա՛մ առարկություններով վերադարձնի վարչապետին:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...