Գագիկ Ծառուկյանն այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տանն է (լուսանկար) ARMTIMES

Nakhagah

«Հայկական ժամանակի» տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տանն է:

Մեր թղթակիցն արձանագրել է, որ Ծառուկյանին սպասարկող դիվանագիտական համարներով Range Rover մակնիշի ավտոմեքենան («36 D009 AM») մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ քիչ առաջ ժամանեց Սարգսյանի կեցավայր: Ինչպես հայտնի է՝ Արմեն Սարգսյանը վատառողջ է:

Նշենք, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մեր թղթակցին՝ մոտենալ եւ տեսալուսանկարահանում իրականացնել: Ավելին՝ հեռախոսով արված լուսանկարը պահանջել են ջնջել:

Nakhagah

Ձեզ կհետաքրքրի...