Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.
«Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։
Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»։