Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ է նախաձեռնել

Kensatoshak

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ է նախաձեռնել։
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝

🔻 Նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։

🔻 Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։

🔻 Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից։

Ձեզ կհետաքրքրի...