Լարումը բնականաբար կավելանա, իսկ դա նշանակում է, որ ՌԴ համար ավելի կբարձրանա Թուրքիայի նշանակությունը. Հակոբ Բադալյան
Ուժի մեջ են մտնում Նավալնու գործով պայմանավորված Ռուսաստանի դեմ ԱՄՆ ու ԵՄ նոր պատժամիջոցները: Լարումը բնականաբար կավելանա, իսկ դա նշանակում է, որ ՌԴ համար ավելի կբարձրանա Թուրքիայի նշանակությունը: Էրդողանը բնականաբար կփորձի քաղել դրանից առավելագույնը: Կանի դա Կովկասու՞մ, թե՞ Ուկրաինա-Ղրիմ ուղղությամբ: Ընդ որում էդ դեպքում կարող է առաջանալ մեկ այլ հարց կամ ռիսկ: Եթե թուրքերը ճնշում են եւ ուզում են Ռուսաստանից ինչ որ բան ստանալ Ուկրաինա-Ղրիմ ուղղությամբ՝ իսկ Բայրաքթարներ Ուկրաինային հաստատ միայն բիզնես նպատակով չէ, որ տվել են, ապա կարո՞ղ ենք խոսել դրանից բխող մի ռիսկի մասին: Ռիսկը կարող է լինել հետեւյալը՝ Ռուսաստանի համար Ուկրաինա-Ղրիմ ուղղությունը շատ ավելի կարեւոր է մի շաևք առումներով, քան Կովկասը: եթե թուրքերը էդ ուղղությամբ ճնշեն ինչ որ բան պոկելու համար, կարո՞ղ է լինել վտանգ, որ ռուսները ինչ որ բան կառաջարկեն դարձյալ Կովկասից՝ պայմանով, որ թուրքերը ձեռք քաշեն Ուկրաինա-Ղրիմ ուղղությունից: