ԿԽՆԴՐԵՄ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՇԵՖԻ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՓԱԿԵՆ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Dipukaharner

Բաղրամյանում շարունակում է ընթանալ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Սրան զուգահեռ Բաղրամյան 19-ում մեկնարկել է կառավարության հետ խորհրդարանականների հարցուպատասխանը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այս պահին ԱԺ շենքում են գտնվում մի քանի դիպուկահարներ, որոնց կարելի է նկատել անգամ հեռվից, նրանք զենքերով նայում են դեպի Բաղրամյան՝ հանրահավաքի մասնակիցներին։

Քիչ առաջ իր ելույթում ՀՓՇ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը դիմեց դիպուկահարներին։

«Կխնդրեմ դիպուկահարներին իրենց շեֆի հոգեկան հանգստության համար այդ պատուհանները փակեն, նա հիմա հաստատ լսում է մեր ձայնը ու նյարդայնանում»,- ասաց Մանուկյանը։

 

Ձեզ կհետաքրքրի...