Ամենայն հավանականությամբ՝ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

Serjnerka

 Ամենայն հավանականությամբ՝ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք կտեսնենք։ Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությունն իր ուղղորդմամբ անելու մասի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայտարարությունը համպատասխանում է իրականությանը, թե ոչ, Սարգսյանն ասաց․

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոս և այն մասին, որ «Իսկանդերն»  80-ականների զենք է։ Մնացած հարցերին երբ ներկայացումը դիտենք կամ ընթացքում կամ վերջում կպատասխանենք»

Ձեզ կհետաքրքրի...