Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության. Քոչարյանը Արցախյան երկրորդ պատերազմի մասին
Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունը նման է ոչ թե ռազմական անհաջողության, այլ հատուկ ծրագրված գործողության՝ իրականացված Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության։ Ինչի՞ համար է արվել դա, պետք է քննեն պատկան մարմինները։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ մի բան այնպես չի արվել», — ասել է նա։
Քոչարյանը հավելել է, որ ռազմական վերլուծաբանների կարծիքով հայկական բանակը համարվում էր Հարավային Կովկասում լավագույններից մեկը։