Եթե երկրորդ նախագահ Քոչարյանն ունի Հայաստանում իր քաղաքական ծրագրերի առնչությամբ Ռուսաստանի բարձր մակարդակի հավանությունը, ապա ո՞րն է պարբերաբար ռեվերանսների իմաստը. Հակոբ Բադալյան
Եթե երկրորդ նախագահ Քոչարյանն ունի Հայաստանում իր քաղաքական ծրագրերի առնչությամբ Ռուսաստանի բարձր մակարդակի հավանությունը, ապա ո՞րն է պարբերաբար ռեվերանսների իմաստը, հատկապես երբ ակնառու է, որ դրանք չլինելու դեպքում Քոչարյանի համակիրների շրջանակը չի նվազելու, բայց լինելու պարագայում նրան դարձնում է առավել թիրախավորված: Եթե կա բարձր հավանությունը, էլ այդքան ինտենսիվ ռեվերանսի ի՞նչ կարիք կա: Հետեւաբար կարծում եմ, որ չնայած Պուտինի հետ «ընկերությանը», երկրորդ նախագահի համար դա ռեսուրս չէ, դա ռեսուրս է Պուտինի համար: Ինչպես մոտավորապես Իսկանդերը՝ Հայաստանին տվել են, բայց այնպես, որ Հայաստանից չէ կախված, թե ինչպես կօգտագործվի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է Ռուսաստանում ռեսուրս հավաքելու կամ կուտակելու ջանքը: Թե որքան է ստացվում եւ ինչ նշանակություն եւ քաղաքական արդյունք կունենա դա, արդեն այլ հարց է: