Իվետա Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպումը պետք է կայանա կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն այսօր Գագիկ Ծառուկյան և Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ»,- ասաց Տոնոյանը: