Պետական եկամուտների կոմիտեն hraparak am կայքի հրապարակման մեջ կատարված համադրումների վերաբերյալ հայտնում է, որ «ՖԼԵՇ» ՍՊ ընկերությանն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տրամադրելու և գործունեությունը կասեցնելու վերաբերյալ երկու տարբեր աղյուսակներն իրարամերժ չեն, ինչպես սխալմամբ եզրակացնում է հրապարակման հեղինակը

Parzabanum
Պարզաբանում
🗞Hraparak.am կայքի հրապարակման վերաբերյալ
◾️Պետական եկամուտների կոմիտեն hraparak.am կայքի հրապարակման մեջ կատարված համադրումների վերաբերյալ հայտնում է, որ «ՖԼԵՇ» ՍՊ ընկերությանն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տրամադրելու և գործունեությունը կասեցնելու վերաբերյալ երկու տարբեր աղյուսակներն իրարամերժ չեն, ինչպես սխալմամբ եզրակացնում է հրապարակման հեղինակը:
◾️Առաջնորդվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրա¬մա¬նով հաստատված կարգի դրույթներով` «ՖԼԵՇ» ՍՊ ընկերությանն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տրամադրվել է 01.01.2019-30.11.2020թթ. ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից իրականացված փաստացի գործունության իրավաչափության համար, որը նշված է նաև հավաստագրի ձևատեսքում։ Իրավաչափ գործունեության ժամկետը չի համընկնում հրապարկման մեջ ներկայացված գործունեության կասեցման, ինչպես նաև իրավախախտման ժամկետի հետ:
◾️Հավաստագիրն ընկերությանը տրամադրվել է 11.01.2021թ.-ից մինչև 30.06.2021թ. գործողության ժամկետով, ինչը, սակայն, չի երաշխավորում, որ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրավախախտումներ չեն կատարվի, կամ հարկային մարմնի կողմից իրավախախտումներ չեն արձանագրվի կամ չեն կարող արձանագրվել: Այդ նկատառումով է, որ հավաստագրերը տրամադրվում են որոշակի ժամկետով՝ հավաստագրի տրման օրվանից մինչև հաջորդ եռամսյակի վերջին օրվա ավարտը, որի ընթացքում կամ դրանից հետո արձանագրված իրավախախտումները հաշվի են առնվում դրանից հետո ներկայացված դիմումների քննարկման ժամանակ:
◾️Միաժամանակ կարգը նախատեսում է, որ հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարված իրավախախտումներն անտեսվում են, եթե այդ իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառության 0.05%-ը։ Հետևաբար, եթե «ՖԼԵՇ» ՍՊԸ կողմից կատարված ՀԴՄ շահագործման կանոնների խախտումն արձանագրված և պարտավորություններն առաջադրված լինեին նույնիսկ կարգով նախատեսված հաշվետու ժամանակաշրջանում, ապա առաջադրված պարտավորություններն ընկերության իրացման շրջանառության 0.05%-ը չգերազանցելու դեպքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու ընկերության դիմումը կարող էր բավարարվել: Ուստի, որևէ իրարամերժություն պետք չէ փնտրել միևնույն ընկերության անվանումը և՛ օրինապահ հարկ վճարողների, և՛ ՀԴՄ չկիրառելու պատճառով գործունեությունը ժամանակավոր կասեցրած տնտեսվարողների ցանկերում գտնելիս:
◾️Հրապարակման հեղինակին առաջարկում ենք ծանոթանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի ««Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2013 թվականի հունվարի 11-ի թիվ 14-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 283-Ա հրա¬մա¬նով հաստատված կարգին, որը հրապարակված է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.taxservice.am) «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
ՊԵԿ-ը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ թյուրըմբռնում առաջացնող անհիմն եզրակացություններից և անպատասխանատու ձևակերպումներով չփորձել վարկաբեկել կոմիտեի անունն ու հարկային կարգապահության մշակույթի խրախուսմանն ուղղված ջանքերը:

Ձեզ կհետաքրքրի...