Վերաքննիչն արձանագրել է` Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ

Saghatelyani gorcy

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդեց՝ Արա Սաղաթելյանը 14 օր անազատության մեջ է գտնվել մարդկանց  քմահաճույքների պատճառով․

«Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ որևէ հոդվածով, ինչը նշանակում է, որ պարոն Սաղաթելյանը լրիվ անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ»։

Փաստաբանը պնդեց՝ այս ամենի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ՀՀ-ում անմեղ անձին ազատությունից զրկելու նախադեպ չլինի․

«Աբսուրդի գագաթնակետում է գտնվում այս քրեական գործը, առաջադրված մեղադրանքը»,-նշեց փաստաբանը։

 

a1plus.am

Ձեզ կհետաքրքրի...