Ատամների կորուստը սրտի հիվանդություն է հարուցում. գիտնականներ

Atamneri korust

 Ատամնահյուսվածքի ոչնչացման հետևանքով առաջացած ատամների կորուստը նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը ավելի շատ, քան ճարպակալումը, ալկոհոլը և ծխելը: Գիտնականները եկել են նման եզրակացության, հայտնում է Eurekalert-ը:

Իմամ Մուհամմադ Իբն Սաուդի իսլամական համալսարանի գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ից 40-79 տարեկան 316.588 մարդու հիվանդության պատմությունները։ Պարզվել է, որ սրտանոթային հիվանդություն ունեցողների 28% -ը նախկինում կորցրել է մեկ կամ մի քանի ատամ ՝ պարոդոնտիկ հյուսվածքների ոչնչացման պատճառով:

Այսպիսով, ատամի կորուստը սրտի հիվանդությունների զարգացմանը նպաստող ավելի ուժեղ գործոն է, քան ճարպակալումը, ծերությունը, ալկոհոլ օգտագործելը, ծխելը և շաքարախտը:

Ըստ հետազոտողների, սրտի հիվանդությունների և բերանի խոռոչում բորբոքային պրոցեսների միջև հաստատված կապը կօգնի ժամ առաջ ախտորոշել և կանխարգելել սրտանոթային հիվանդությունները (հիպերտոնիա ստենոկարդիա, կաթված), որոնք մահվան պատճառ են դառնում զարգացած երկրներում:

 

1in.am

Ձեզ կհետաքրքրի...