Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը. Բրեդ Շերման

Sherman

Rep. Brad Sherman talks about the gas leak during the hearing at Porter Ranch Community School. San Fernando Valley neighbors and others testified on Tuesday morning, August 6, 2019, on the Aliso Canyon gas leak, led by Sen. Henry Stern and Assemblywoman Christy Smith, who are examining the gas company and state regulators’ response to the 2015 blowout. (Photo by Dean Musgrove, Los Angeles Daily News/SCNG)

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի ավագ անգամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը խիստ դատապարտել է Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ոճրագործությունները և ոգեկոչել զոհվածների հիշատակը:

Հայտարարության մեջ նա իր համերաշխությունն է հայտնել ամերիկահայ համայնքին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած սպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման հարցում:

«33 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում խաղաղ հայ բնակչությունը բռնությունների է ենթարկվել էթնիկ պատկանելության համար` ենթարկվելով անասելի հանցագործությունների»,- հայտարարել է Բրեդ Շերմանը:

Ամերիկացի կոնգրեսականի հավաստմամբ՝ սումգայիթյան ջարդերը սկիզբ դրեցին հայ փոքրամասնության դեմ բռնությունների խորացմանը: Հակահայկական բռնությունները շարունակվեցին նաև 1988-ի նոյեմբերին` Կիրովաբադում և 1990-ի հունվարին` Բաքվում, ինչը գագաթնակետին հասավ Ադրբեջանից 390 հազար հայերի բռի արտաքսումով և 1991-94 թվականներին Արցախյան պատերազմով:

 Ի պատասխան Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերի՝ շուրջ 100 առաջատար ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ բաց նամակ էին հրապարակել The New York Times թերթում՝ միջազգային հանրության  ուշադրությունը հրավիրելով Խորհրդային Միությունում հայերի ջարդերի վրա: Նամակի հեղինակները միջազգային հանրությանը դիմել էին վայրագությունները դատապարտելու և հետագա բռնությունները կանխելու համար:

Բրեդ Շերմանը նշել է, որ, դժբախտաբար, ադրբեջանցիների կողմից հայերի դեմ հարձակումները շարունակվեցին: Կոնգրեսականն ընդգծում է 2020-ի աշնանը Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, քաղաքացիների դեմ առանց խտրականության հարձակումների մասին: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որում նշվում է, որ ադրբեջանցի զինվորականներն օգտագործել են կասետային զինատեսակներ և հրետանային հրթիռներ կամ այլ զինատեսակներ: Բազմաթիվ գրոհներ են տեղացել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանում դեռևս պահվում են հայ ռազմագերիներ, որոնց վերադարձնելու ժամկետներ չեն նշվում: Հայ ռազմագերիներն Ադրբեջանում ենթարկվում են հոգեբանական ճնշումների և անմարդկային վերաբերմունքի: Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը:

Բրեդ Շերմանի խոսքով՝ ինքն անձամբ կշարունակի աշխատանքները Կոնգրեսում՝ լույս սփռել անցյալի ու ներկայի նման վայրագությունների վրա ու դասեր քաղել:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...