Շատ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում. Արման Եղոյան
Որքան ավելի քիչ ներքաղաքական պրոբլեմներ, այնքան ավելի բարենպաստ մթնոլորտ արտաքին քաղաքական պրոբլեմները լուծելու համար՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Մենք շատ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, Տավուշում մենք ունենք նույնքան խնդիր, որքան ունենք Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Երևանում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Նա հիշեցրել է, որ մեր սահմաններից 300 կմ այն կողմ մի քանի տարի առաջ տեղի է ունեցել եզդիների ցեղասպանություն:
«Շատ բարդ տարածաշրջանում ենք մենք ապրում։ Ես չեմ ասում, որ կարող ենք քնել և ոչնչի մասին չմտածել, բայց պանիկա տարածել էլ պետք չի, այլ պետք է շատ ձիգ ու պինդ կանգնել, ինֆորմացիան տարածելուց առաջ հաշվի առնել, որ այն լսում են նաև թշնամի պետությունում, բազմակողմանի վերլուծել այդ ինֆորմացիան և տեղեկատվական անվտանգությունն ապահովել»,- ընդգծել է նա: